Մանկական հիվանդություններ
Սրտի բլոկադաներ
Առաջանում են, երբ խանգարվում է սրտի հաղորդչական ուղիով գրգիռի անցումը։
Երեխաների մոտ հաղորդչականության խանգարումները հաճախ հանդիպում են ռևմատիզմի և դիֆթերիային միոկարդիտի դեպքում։ Բացի դրանից, այն կարող է հանդես գալ նաև թափառող նյարդի գերգրգռման, տարբեր վարակային հիվանդությունների ու թունավորումների դեպքում։ Հաղորդչական ֆունկցիայի խանգարումները՝ բլոկադաները, կարող են տեղակայվել hաղորդչական ուղու բոլոր hատվածներում, սկսած սինուսային հանգույցից և վերջացրած Պուրկինեի թելիկներով։
Ըստ ախտահարման տեղի, տարբերում են բլոկադաների հետևյալ ձևերը՝
- սինո-աուրիկուլյար,
- ներնախասրտային,
- նախասիրտ-փորոքային և
- ներփորոքային։
Սինո-աուրիկուլյար բլոկադան լինում է ոչ լրիվ և լրիվ։ Առաջին դեպքում ոչ բոլոր գրգիռներն են սինուսային hանգույցից անցնում նախասրտերին, երկրորդ դեպքում՝ գրգիռները սինուսային հանգույցում կամ չեն ծագում, կամ էլ չեն hաղորդվում նախասրտերին։
Սինո-աուրիկուլյար ոչ լրիվ բլոկադայի ժամանակ ԷՍԳ-ի վրա մերթ ընդ մերթ բացակայում է սրտային ցիկլի մի ամբողջ կոմպլեքս։ Սրտային կծկումների միջև եղած տարածությունը հավասար է երկու RR-ի կամ մի քիչ պակաս։
Սինո-աուրիկուլյար լրիվ բլոկադայի ժամանակ սրտի գործունեության ղեկավարությունն իր վրա է վերցնում նախասիրտ-փորոքային hանգույցը։ Էլեկտրասրտագրային պատկերը կախված է այն բանից, թե հանգույցի ո՞ր մասում է ծագում գրգիռը (վերի՞ն, միջի՞ն, թե՞ ստորին)։
Եթե գրգիռը ծագում է հանգույցի վերին մասում, ապա բացասական P ատամիկը գտնվում է QRS կոմպլեքսին սովորականից ավելի մոտ, եթե միջին մասում՝ P ատամիկը ձուլվում է QRS կոմպլեքսի hետ և չի բացահայտվում, եթե ստորին մասում՝ բացասական P ատամիկը տեղակայվում է QRS կոմպլեքսից հետո՝ Տ և T ատամիկների միջև։
Հանգուցային ռիթմի դեպքում փորոքների կծկումները լինում են սակավ հաճախականությամբ՝ 1 րոպեում 45-50։
Ներնախասրտային բլոկադան առաջանում է, երբ դանդաղում է hաղորդչականությունը նախասրտերի մկանների միջև։ Այն արտահայտվում է P ատամիկի փոփոխություններով, լայնանում է 0,1 վրկ-ից ավելի, հաճախ ատամնավորվում է և ձևափոխվում։
Նախասիրտ-փորոքային բլոկադաները հաճախ են հանդիպում մանկական տարիքում և պայմանավորված են նախասիրտ-փորոքային հաղորդչականության խանգարմամբ։
Նախասիրտ-փորոքային բլոկադաներ կարող են լինել
- ոչ լրիվ և
- լրիվ։
Տարբերում են ոչ լրիվ բլոկադաների երեք աստիճան։
նկ։ 68 Նախասիրտ-փորոքային բլոկադա, Սամոյլով-Վենկեբախի շրջանննր։ Սինուսային գրգիռները ծագում են նորմալ ռիթմով, PQ տարածությունը աճում է hատվածից- հատված (0,15-0,3-0,42 վայրկյան, 4-րդ ցիկլի ժամանակ մեկ փորոքային կոմպլեքսը բացակայում է։
- Նախասիրտ-փորոքային ոչ լրիվ բլոկադայի I աստիճանը բնորոշվում է նրանով, որ գրգիռը նախասրտերից դեպի փորոքներն է անցնում ավելի երկար ժամանակի ընթացքում, քան նորմայում։ ԷՍԳ-ի վրա դա արտահայտվում է PQ տարածության երկարացմամբ (նկ. 67)։
- Նախասիրտ-փորոքային բլոկադայի II աստիճանի դեպքում նախասիրտ-փորոքային hաղորդչականությունը աստիճանաբար վատանում է և մեկ գրգիռ բոլորովին չի անցնում դեպի փորոքները։ Դրանից hետո hաղորդչականությունը որոշ չափով վերականգնվում է, ԷՍԳ-ի վրա դիտվում է PQ տարածության աստիճանական երկարում։ Հաջորդ գրգիռը փորոքներին չի hասնում, որի hետևանքով QRS կոմպլեքսը բացակայում է։ Այնուհետև ռիթմը նորից է վերականգնվում և նշված փոփոխությունները կրկնվում են։ Ռիթմի այս խանգարումը կոչվում է Սամոյլով-Վենկեբախի շրջան (նկ. 68)։
- Նախասիրտ-փորոքային ոչ լրիվ բլոկադայի (III աստիճանի դեպքում նախասրտերից դեպի փորոքները գնացող գրգիռները ժամանակ առ ժամանակ բոլորովին չեն փոխանցվում և փորոքներին են հասնում միայն երկրորդ-երրորդ կամ չորրորդ ալիքով եկող գրգիռները։ Նկատվում է սրտի մասնակի (ոչ լրիվ) բլոկադա։ Բացակայում է փորոքային կոմպլեքսը, բայց, ի տարբերություն Սամոյլով-Վենկեբախի շրջանների, PQ տարածությունը նորմալ է։
Նախասիրտ-փորոքային լրիվ բլոկադայի դեպքում նախասրտից ոչ մի գրգիռ չի հաղորդվում փորոքներին, և նախասրտերը կծկվում են սինուսային հանգույցից եկող գրգիռների, իսկ փորոքները՝ նախասիրտ-փորոքային հանգույցից եկող գրգիռների ազդեցությամբ կամ փորոքային ավտոմատիզմի ռիթմով։
Նախասրտերը կծկվում են փորոքներից ավելի մեծ հաճախականությամբ։ Այդ պատճառով ԷՍԳ-ի վրա P ատամիկը հայտնվում է ավելի հաճախ, քան փորոքային կոմպլեքսները, և կարող է միաձուլվել, մյուս ատամիկների հետ (նկ. 69)։ Նախասիրտ-փորոքային լրիվ բլոկադան կլինիկորեն արտահայտվում է դանդաղասրտությամբ և տոնի ուժի փոփոխմամբ։
Խիստ արտահայտված դանդաղասրտության դեպքում կարող է առաջանալ ուղեղի սակավարյունություն, որի հետևանքով հիվանդը կորցնում է գիտակցությունը։ Այս երևույթը հայտնի է որպես Մորգանի-Էդեմս-Ստոքսի ախտանիշ։
Ներփորոքային բլոկադաները առաջանում են հիսի խրձի որևէ ոտիկի շրջանում գրգիռի անցման դժվարացման հետևանքով։ Հիսի խրձի ոտիկի բլոկադայի ժամանակ խախտվում է փորոքներում գրգիռի տարածման հաջորդականությունը։ Առողջ ոտիկով գրգիռն անցնում է փորոքին նորմալ ձևով, իսկ վնասված մասով՝ մինչև ախտահարված տեղը։ Ընդհատումից ցած գտնվող ոտիկին գրգիռն անցնում է զարտուղի ճանապարհով։ Հետևաբար, բլոկադայի ենթարկված ոտիկով գրգիռը փորոքում տարածվում է ավելի երկար ժամանակահատվածում։ Գրգռման ալիքի ուշ հաղորդման պատճառով փորոքները կծկվում են ոչ միաժամանակ, որի հետևանքով QRS կոմպլեքսը լայնանում է և ձևափոխման ենթարկվում։
Էլեկտրասրտագրությունը Հիսի խրձի ոտիկի բլոկադայի ժամանակ նման է փորոքային էքստրասիստոլայի պատկերին (նկ. 70)։ Տարբերությունն այն է, որ P ատամիկը բլոկադայի ժամանակ պաhպանվում է, իսկ փոփոխված կամ ապաձևման ենթարկված QRS կոմպլեքսը hանդիպում է ոչ թե ժամանակ առ ժամանակ, ինչպես էլեկտրասիստոլայի դեպքում, այլ կայուն է և գրանցվում է ամբողջ ժապավենի երկարությամբ։
Հիսի խրձի ոտիկների բլոկադայի էլեկտրասրտագրին բնորոշ է՝
- QRS կոմպլեքսի արտահայտված լայնացումը, վոլտաժի մեծացումը և ատամիկի նորմալ տեղակայումը,
- QRS կոմպլեքսի գլխավոր ատամիկի հակառակ ուղղությունը I և III արտածումներում,
- QRS կոմպլեքսի գլխավոր ատամիկի և T ատամիկի հակադիր ուղղությունը՝ բլոկադայի կոմպլեքսում։

Կարդացեք նաև

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...


Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...


Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...


Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...


Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...


Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...


Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...


Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...


Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...


Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...


Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...


Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...


Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն